Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Վաղոն ժամանակավորապես զոմբիացավ

Վաղոն ժամանակավորապես զոմբիացավ
07.04.2025 | 18:20

-Իզուր չիջար ցած, հարևան, էս քանի ժամ ա՝ բեսեդկում ահագին հարցեր քննարկեցինք ու մեր բոլոր զուլումների պատճառը պարզեցինք։

- Ի՞նչ պարզեցիք։

- Պարզվում ա՝ ամեն ինչի պատճառը Պուտինն ա։

- Էդ ո՞նց։

- Դե, ես ասեմ, դու մտածի։ Ասենք թե մեր գերագույնը ուղեղ չունի ու Արցախը հայտարարում ա Ադրբեջանի կազմում, բա դու, այ Պուտին, դու, որ հարուր տարվա վոժդ ես, պիտի բռնես ու Արցախը հանձնե՞ս։ Բա որ մեր անուղեղը վաղը Սյունիքն էլ հայտարարի Ադրբեջանի կազմում, ուրեմն էդ էլ պիտի հանձնե՞ս, հը՞, ա՛յ Պուտլեր․․․

- Վաղո՛։

- Հը՛։

- Զահրումա՛ր։

- Քե՞զ ինչ էղավ։

- Մենք պայմանավորվել էինք չէ՞, որ դու ոչ մի դեպքում չպիտի զոմբիանաս։

- Խի հիմա զոմբիացել ե՞մ։

- Բա ինչ ես արել։

- Այ քեզ բան․․․ Ես էլ ասում եմ՝ ինչի՞ եմ ինձ ծտի պես թեթև զգում, համ էլ ախորժակս ահագին բացվել ա․․․ Մեր մեջ ասած, հարևան, մի տարօրինակ ցանկություն էլ ա առաջացել մեջս։

- Ի՞նչ ցանկություն։

- Որ հեծանիվ քշող եմ տենում՝ ուզում եմ հաչալով հետևից վազեմ։

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3846

Մեկնաբանություններ